Պայթյունի վտանգի պատճառով Քյոլն-Բոնն օդանավակայանում կիրակի՝ ապրիլի 12-ին, չեղյալ է հայտարարվել Միլանի ուղղությամբ Germanwings ընկերության ինքնաթիռի թռիչքը: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ը:

 

Երբ Գերմանիայի ոստիկանությունը տեղեկություն է ստացել ինքնաթիռում ռումբի առկայության մասին, Airbus A320 ինքնաթիռն արդեն պատրաստվելիս է եղել թռիչքի: Օդաչուն կանգնեցրել է ինքնաթիռը, որը դեռ գտնվում էր թռիչքուղու վրա, ուղևորները տարհանվել են:

 

Չնայած միջադեպին՝ իրավիճակն օդանավակայանում հանգիստ է: Չեղյալ է հայտարարվել միայն Բեռլին չվերթը, որը պետք է իրականացներ Germanwings ընկերության A319 ինքնաթիռը: