Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը Ռուսաստանը համարում է երկրի «խոշորագույն խնդիրներից» մեկը' փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նման հայտարարություն է պարունակվում Միացյալ Թագավորության իշխող կուսակցության նախընտրական մանիֆեստում, որը տարածվել է մայիսի 7-ին ծրագրված խորհրդարանական ընտրությունների նախօրեին:
Սուինդոն համալսարանում Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի կողմից ներկայացված 81-էջանոց փաստաթղթում ասվում է այն մասին, որ Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները «բախվում են լուրջ խնդիրների. իսլամական ծայրահեղականության, ագրեսիվ Ռուսաստանի, եվրագոտում տնտեսական անորոշության իրավիճակի, միջուկային զենքի տարածման և վարակիչ հիվանդությունների»: