Անհայտ անձն ապօրինի կերպով պահած չպարզված պայթուցիկ նյութի միջոցով 2013 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 04-ի սահմաններում, դիտավորությամբ վնասել է քաղաքացի Գրիշա Մ.-ի կողմից շահագործվող ավտոմեքենան' վերջինիս պատճառելով խոշոր չափի գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
2013 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, անհայտ անձն իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակելիս դիտավորությամբ վնասել է նաև քաղաքացի Գրիշա Մ.-ին պատկանող մյուս ավտոմեքենան'պատճառով գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հիշյալ քրեական գործերով վարույթները կասեցվել են' գործով որպես մեղադրյալ ներգրավվող անձի անհայտ լինելու պատճառով: Քրեական գործերով կասեցված վարույթները վերսկսվել են և ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, քրեական գործերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Կատարվում է նախաքննություն: