Բաքվի Քյուրդախանի ավանում սեփական տանը կախվել է 12-ամյա դպրոցական Ռուսլան Հասանլին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ին հայտնել է Բաքվի Սաբունչիի շրջանի ոստիկանությունը:
Անչափահասի ինքնասպանության պատճառը դեռեւս հայտնի չէ: Ռ. Հասանլին Քյուրդախանիի միջնակարգ դպրոցի աշակերտ էր: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
Այս տարվա ընթացքում սա անչափահասի' ինքնասպանությամբ կյանքին վերջ դնելու երկրորդ դեպքն է Ադրբեջանում:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2015 թվականի սկզբից մինչ այժմ այդ երկրում արդեն ինքնասպանության 52 դեպք է գրանցվել: