Ծաղկաձորում ընթացող շախմատի թիմային աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին:
Անկախ վերջին տուրում գրանցվող արդյունքներից՝ Չինաստանի հավաքականն ապահովել է չեմպիոնի կոչումը՝ իր ակտիվում գրանցելով 13 միավոր:
Հայաստանի հավաքականը հաղթում է Եգիպտոսի ընտրանուն: Հայ շախմատիստներից իրենց պարտիաներն ավարտել են հետևյալ շախմատիստները, և մեր ընտրանին հաղթում է 2.5-0.5 հաշվով:
Արոնյան- Շոկեր 1 - 0
Սարգսյան - Էզաթ 1 - 0
Մովսիսյան - Ադլի
Մելքումյան - Ֆարահաթ ½ - ½:
Անկախ Մովսիսյան-Ադլի հանդիպման ավարտից՝ Հայաստանի ընտրանին նվաճում է բրոնզե մեդալ: