Մայիսի 1-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցի տներից մեկի պատուհանին նկատվել է օձ, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: