Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մասնակցել է Վաշինգտոնի Ազգային Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջկրոնական աղոթքին: Aյս մասին Ուորլիքը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբոլգում:

 

«Պատիվ ունեցա մասնակցելու Ազգային Մայր տաճարում հանուն Հայաստանի' արդարության և խաղաղության համար աղոթքին: Նախագահ Սերժ Սարգսյանին էին միացել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը»,- գրել է Ուորլիքը: