Բրիտանացի լեյբորիստների առաջնորդ Էդ Միլիբենդը, որը հավակնում Էր վարչապետի պաշտոնին, հրաժարական Է տվել այն անհաջող արդյունքից հետո, որը նրա կուսակցությունն արձանագրեց մայիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, քաղաքական գործիչը մայիսի 8-ին հայտարարել Էր Sky News հեռուստաալիքի եթերում:
«Ես արդեն զանգահարել եմ Դևի Քեմերոնին և շնորհավորել նրան հաղթանակի առթիվ,- հայտնել Է Միլիբենդը:- Ես այժմ Էլ վստահ եմ, որ Մեծ Բրիտանիային լեբորիստական կառավարություն Է անհրաժեշտ, բայց ընտրողներն այլ այլ կերպ որոշեցին, ուստի ես թողնում եմ իմ պաշտոնը»:
Լեյբորիստական կուսակցությունը ընտրությունները տանուլ Է տվել՝ խորհրդարանում ստանալով միայն 228 տեղ և 2010 թվականի ընտրությունների համեմատությամբ կորցնելով 26 պատգամավորական մանդատ: 650 ընտրատարածքներից 640-ի արդյունքների ամփոփումից հետո Պահպանողական կուսակցությունն ստանում Է 325 տեղ:
Ընտրությունների արդյունքում իրենց պաշտոնաթողությունների մասին հայտարարել են ևս երկու կուսակցությունների առաջնորդներ՝ ծայրահեղ աջ UKIP-ից Նայջլ Ֆարաջը և Լիբերալ դեմոկրատական կուսակցությունից Նիկ Քլեգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: