Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը: Այս մասին հայտնել է ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի հետ զրույցում:

 

Նա մեկնաբանել է նախորդ շաբաթ Վաշինգտոնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման արդյունքները:

 

«Երկու երկրների նախագահների հանդիպման հնարավոր ամսաթիվը դեռ չի որոշվել, սակայն նրանք նշել են, որ ցանկանում են ակտիվացնել երկխոսության ընթացքը: Եվ այժմ մենք նման երկխոսություն կազմակերպելու հնարավորություն ենք փնտրում»,- ասել է Ուորլիքը՝ նշելով, որ իրենք շուտով կայցելեն տարածաշրջան՝ նախագահների հանդիպումը կազմակերպելու նպատակով: