Հայաստանը և Ադրբեջանը ցանկանում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում ստանա խաղաղ ճանապարհով: Այս մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպօման ընթացքում հայտաչաչել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Ուրախությամբ հայտնում եմ, որ և Ադրբեջանի նախագահը, և Հայաստանի նախագահը ուշադրություն են դարձրել հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտության վրա: Իրականում սա ամենակարևորն է, քանի որ չկա ավելի մեծ ողբերգություն, քան մարդկային կորուստները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասել է ՌԴ նախագահը:

 

Նա ընդգծել է, որ ցանկացած բարդ իրավիճակից հնարավոր է դուրս գալ, եթե կա բարի կամքի դրսևորում: «Ինձ թվում է, որ նման բարի կամքի դրսևորում կա թե հայկական, թե ադերբեջանական կողմից»,- հայտարարել է Պուտինը: