Ավարտվեց Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումերը:
«Դնեպրը» մրցաշարի պատասխան խաղի շրջանակներում հյուրընկալեց «Նապոլիին» և հաղթեց նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գոլը 58-րդ րոպեին հեղինակեց Սելեզնյովը:
Երկու խաղերում գրանցված ընդհանուր 2:1 արդյունքի շնորհիվ «Դնեպրը» գավաթի համար պայքարելու իրավունք ստացավ:
Եզրափակչի մյուս ուղեգիրը նվաճեց «Սևիլիան»: «Ֆիորենտինայի» հետ խաղում իսպանական ակումբը հաղթեց 2:0 հաշվով:
Գոլերը իրենց հաշվին գրացեցին Բական (22) և Կարիսուն (27): Թիմերի միջև երկու խաղերի արդյունքում գրանցվեց ընդհանուր 5:0 հաշիվը` հօգուտ «Սևիլիային»:
Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայսի 27-ին: