Ավարտվեց Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները:
«Վալենսիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտության մատնեց «Սևիլիային»: Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Ֆեգուլին (14), Մատյոն (69), իսկ 26-րդ րոպեին Բետուն ինքնագոլի հեղինակ դարձավ: Հանդիպման վերջնամասում Մբիան կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը և դուրս բերել իր թիմին եզրափակիչ:
Երկու խաղերի արդյունքում գրանցվեց 3:3 հաշիվը, սակայն մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ «Սևիլիան» եզրափակչի ուղեգիր նվաճեց:
Մյուս խաղում Թուրինի «Յուվենտուսը» և «Բենֆիկան» պայքարն ավարտեցին առանց գոլերի: Հանդիպման ընթացքում մրցավարը դաշտից հեռացրեց երեք ֆուտբոլիստի :«Յուվենտուսի» կազմում կարմի քարտ ստացավ Վուչինիչը, իսկ հյուրերի կազմում՝ Պերեսը և Մարկովիչը:
Արդյունքում առաջին խաղում գրանցված 2:1 հաշվի շնորհիվ «Բենֆիկան» դուրս եկավ եզրափակիչ:
Տեսանյութերը՝ այստեղ