2016 թվականի համար ԱՄՆ-ի պաշտպանական նոր բյուջեի նախագիծը 300 մլն դոլարի հատկացում է նախատեսում Ուկրաինայի զինված ուժերի ամրապնդման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 14-ին այդ փաստաթղթին հավանություն է տվել Սենատի զինված ուժերի գործերի կոմիտեն:
Դրա հետ մեկտեղ օրինագիծը, որի ընդհանուր ծավալը կազմում է 612 մլրդ դոլար, թույլ է տալիս ընդլայնել ռուսական հրթիռային շարժիչների օգտագործումը ռազմական տիեզերական կարիքների համար: Բացի այդ, օրինագծում ասված է սիրիական ընդդիմության այն մասի ուսուցման եւ հանդերձման համար 600 մլն դոլար հատկացնելու մասին, որին Վաշինգտոնը չափավոր է համարում:
Այժմ այդ փաստաթուղթը կներկայացվի Սենատի ամբողջ կազմի քննարկմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: