«Հայբիզնեսբանկը», որպես հովանավոր, կրկին հյուրընկալել է հայազգի աշխարհահռչակ խառնամարտիկ Գեղարդ Մուսասիին (Մովսեսյանին), ով մայիսի 16-ին UFC Fight Night 66-ի շրջանակում հերթական հաղթանակը տարավ այս անգամ Կոստաս Ֆիլիպուի հետ ունեցած մենամարտում:
Մրցամարտը, որը Գեղարդի համար UFC-ում 6-րդն է Strikeforce-ից տեղափոխվելուց հետո, տեղի է ունեցել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում: Մենամարտի 3 ռաունդներում առավելությունը եղել է Մուսասիի կողմը, և արդյունքում նա ժյուրիի գնահատականներով ճանաչվել է հաղթող:
«Հայբիզնեսբանկում» մայիսի 29-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Գեղարդը պատմեց մենամարտի ուշագրավ պահերի և հակառակորդի մասին, ինչպես նաև նշեց, որ հաջորդ մենամարտը նախատեսվում է այս տարի սեպտեմբերին, Ճապոնիայում:
Մուսասին նաև շնորհակալություն հայտնեց իր հայաստանյան բանկին՝ «Հայբիզնեսբանկին»՝ մշտապես աջակցելու և քաջալերելու համար: