Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ աշխարհում տիրում է «պատերազմի մթնոլորտը», և դատապարտել է բոլոր նրանց, ովքեր հակամարտություններ են հրահրում. փոխանցում է EFE գործակալությունը:

 

 

«Աշխարհում ներկայիս շատ ճգնաժամային իրավիճակներ հիշեցնում են երրորդ համաշխարհային պատերազմի նման մի բան, որը փուլ առ փուլ է զարգանում, և գլոբալ կապերի համատեքստում մենք զգում ենք պատերազմի մթնոլորտը»,- հայտարարել է պոնտիֆիկոսը Սարաևոյում պատարագի ժամանակ:

 

 

Ինչպես նշել է Հռոմի պապը, «ոմանք ցանկանում են միտումնավոր հրահրել և բորբոքել նման մթնոլորտ»: