Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 8-ից Շանթ Հարությունյանը, «Վարդաշեն» ՔԿՀ-ում սկսել է անժամկետ հացադուլ, այն պահանջով, որ իրեն տեղափոխեն առանձին խուց։


ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց Հարությունյանի որդուց՝ Շահեն Հարությունյանից մանրամասներ ճշտել, թե ինչու է հայրը գնացել այդ քայլին, ո՞րն է պատճառը, որ ցանկանում է տեղափոխվել մեկ այլ խուց, պատասխանեց. «Պատճառների մասին դեռ կխոսեմ՝ ճիշտ ժամանակին»:

 

Նշեց նաև, որ Շանթ Հարությունյանն ուներ հստակ պահանջներ, որոնք չեն կատարվել: Հինգ օր հացադուլի մեջ է եղել, ունեցել է չբարձրաձայնելու պայմանավորվածություն, այն պայմանով, որ մինչև ուրբաթ օրն իր պահանջը կկատարեն, բայց չեն կատարել:

 

«Հայրս քաղաքական գործիչ է, և հեղափոխական իր բոլոր արարքները քաղաքական հիմք ունեն»,- ասաց Շահեն Հարությունյանը: 

 

Վերջինս առողջական վիճակի մասին տեղեկություններ չուներ: