Եվրամիությունը պատրաստ է Վրաստանին օգնություն ցուցաբերել: Այս մասին հայտնել է ԵՄ մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերի հանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը:
«Ուշադրությամբ հետևում ենք Վրաստանում աղետալի հեղեղներից հետո տիրող իրավիճակին: Մտովի զոհերի ընտանիքների հետ ենք: ԵՄ-ն պատրաստ է օգնել»,- ասել է եվրոպացի պաշտոնյան: