ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիին, որում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի պարոն Ուսուպաշվիլի,
Ընդունեք իմ խորին ցավակցությունը Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
Կիսելով Ձեր վիշտը՝ մաղթում եմ զոհվածների ընտանիքներին և եղբայրական վրաց ժողովրդին տոկունություն ևոգու արիություն: Մենք մշտապես կանգնած ենք Ձեր կողքին, հարգելի պարոն Ուսուպաշվիլի»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում: