Թբիլիսիում աղետի գոտում հորդառատ անձրևի պատճառով տարհանում է սկսվել, տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

 

 

Քաղաքի բարեկարգման ծառայությունը քաղաքացիներին կոչ է արել լքել այդ տարածքը, քանի որ քաղաքում դարձյալ ուժգին անձրևներ են սպասվում:

 

 

«Վերե գետի կիրճում տարհանում է հայտարարվել, աղետի գոտուց դուրս է բերվում տեխնիկան ու այնտեղ աշխատող աշխատակազմը: Ուժեղ անձրև է սպասվում»,- ասել է ծառայության ղեկավար Ավթանդիլ Սուդաձեն:

 

 

Հունիսի 16-ի դրությամբ՝ Թբիլիսիում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 17-ի: