Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն սկսեց նիստը, որի ընթացքում քննարկվելու է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը: ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ հաստատվեց նիստի օրակարգը, որում ներառված է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցը:

 

Նիստին մասնակցում են էլեկտրաէներգիա արտադրող կայանների ղեկավարները, սակայն ներկա չէ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավար Եվգենի Բիբինը: Ռոբերտ Նազարյանը նիստի մասնակիցներին հայտնեց, որ Բիբինն ավելի վաղ նամակ է ուղարկել և նշել, որ չի կարող մասնակցել նիստին:

 

ՀԾԿՀ-ի նիստին մասնակցում են սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններ, Ազգային ժողովի ներկայացուցիչներ և լրատվամիջոցներ: Հանձնաժողովի մուտքի մոտ հավաքված են ցուցարարներ, ովքեր պահանջում են չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: