Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա պատարագի ժամանակ մեղադրել է աշխարհի գերտերություններին 20-րդ դարի ընթացքում աշխարհում տեղի ունեցած կոտորածները կանխելու գործում ձախողվելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Times.com-ը, Ֆրանցիսկոսն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, Երկրորդ աշխարհամարտի տարիներին, ինչպես նաև ստալինյան վարչակարգի ժամանակաշրջանում գրանցված մեծաթիվ զոհերի փաստին, ինչի նկատմամբ գերտերությունները շարունակում էին այն ժամանակ լուռ մնալ:

 

«Նախորդ դարի ընթացքում այնքան շատ, միլիոնավոր հայեր մահացան: Սակայն որտե՞ղ էին գերտերություններն այդ ժամանակ»,- նշել է Հռոմի պապը: Նա ընդգծել է, որ հասկանում է ներկայիս երիտասարդներին, ովքեր դժվարանում են վստահել աշխարհին:

 

Անդրադառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Լեհաստանում մահվան ճամբարներին' Ֆրանցիսկոսը նշել է. «Գերտերություններն ունեին լուսանկարիչներ այն երկաթուղային գծերից, որտեղով գնացքները տանում էին մարդկանց Աուշվից' սպանելու հրաներին, քրիստոնյաներին, համասեռամոլներին, բոլորին: Ինչո՞ւ նրանք չէին ռմբահարում այդ ուղիները»:

 

Հռոմի պապը, խոսելով ստալինյան ժամանակաշրջանի մասին, արձանագրել է նաև այդ տարիներին մեծ թվով զոհերի փաստը: Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում ամեն բան արվում է փողի համար: Ֆրանցիսկոսը քննադատել է բոլոր նրանց, ովքեր խոսում են խաղաղության մասին, սակայն արտադրում կամ վաճառում են զինամթերք: