Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում բելառուս մարզիկն անտարբեր չի մնացել վնասվածք ստացած մրցակցի նկատմամբ:
Սամբոյի մրցաշարում Բելառուսը ներկայացնող Ստեպան Պոպովը՝ տեսնելով, որ մրցակիցը՝ ադրբեջանցի մարզիկը, վնասվածք ունի և դժվար է տեղաշարժվում, նրան դրել է ուսերին և տարել հանդերձարան:
Թե ինչպես է Բելառուսի ներկայացուցիչը մարդասիրություն սերմանում Բաքվում, կարող եք տեսնել ստորև.