2015 հունիսի 26-ից 27-ը Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ կանցկացվի հանրահավաք՝ հաջակցություն ՀՀ ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ թանկացման բողոքի: Այս մասին տեղեկանում ենք Հայ-ռուսական տեղեկատվական կենտրոնից:

 

Կազմակերպիչների Facebook-ի էջում հաղորդվում է, որ ակցիան կրում է լիովին խաղաղ բնույթ:

 

«Մենք չենք պատրաստվում խախտել Մոսկվայի հասարակական կարգը: Մեր ակցիայի ընթացքում թույլ չենք տա գործադուլներ և զանգվածային անկարգություններ: Մենք խնդրում ենք Մոսկվաի իշխանություններին և բնակիչներին ըմբռնողաբար մոտենալ և ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարության համար: Մեր գործողությունների նպատակն է՝ արտահայտել Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողություններին ուղղված դժգոհություն՝ դեսպանատան ներկայացուցիչներին նամակի փոխանցման տեսքով: Մեր նպատակին հասնելուն պես՝ կցրվենք»,- ասել են հանրահավաքի կազմակերպիչները և Ռուսաստանի մայրաքաղաքում ապրող հայերին միանալու կոչ անում: