Հայաստանի եզդիները օգոստոսի 8-ին բողոքի ակցիա կանցկացնեն ՝ ի պաշտպանություն Իրաքի եզդիների, ովքեր իրենց դավանանքի համար, Հայաստանի Եզդիների ազգային կոմիտեի հաղորդագրության համաձայն, դառնում են ցեղասպանության զոհ: Բողոքի ակցիան կմեկնարկի ժամը 12:00-ին, Հայաստանում Իրաքի դեսպանատան մոտ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Եզդիների ազգային կոմիտեից, Իրաքում ազգային փոքրամասնությունների զանգվածային սպանությունների նոր ալիք է տարածվել : «Իսլամական Կառավարություն» ահաբեկչական խմբավորումը գրավել է «Շանգալ » եզդիաբնակ շրջանը:
Այս պահի դրությամբ կան 3000 զոհեր,200 000-ը տեղահանվել են: Զոհերի թիվը հիմա էլ աճում է: Իրաքի նշված շրջանը համարվում է եզդիների պատմական բնօրրանը եւ տեղի եզդիների ոչնչանալու դեպքում,կվերանան եւ աշխարհի բոլոր եզդիները: