ԱԺ-ում այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի օր էր: Գործադրին հարցերով դիմելու համար հերթագրվել էր 15 պատգամավոր:
Հայ Ազգային Կոնգրես խմբակցության անդամ Արամ Մանուկյանի հարցը հետևյալն էր. ''Սյունիքի մարզի փոխարքա մարզպետը, ով վերջին շրջանում սկանդալների մեջ է, այսօր տեսնում ենք' ամսագրերից մեկի շապիկին' ճանաչված որպես Տարվա մարզպետ: Գիտեմ, կասեք' կառավարությունն ինչ կապ ունի: Կովալն էլ էր էդպես, Վարդանիկն էլ: Ուզում եմ հասկանալ' ունե՞ք այս հարցում որևէ մոտեցում, այլապես' հասարակությանը թվում է, թե այս մարդիկ են առաջընթացի խորհրդանիշը'':
Արամ Մանուկյանի հարցին պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը. ''Կարող ենք միասին զանազանել այն հարցերը, որտեղ պետք է կառավարության արձագանքը, և այն հարցերը, որտեղ պետք չէ: Օրինակ, այսօր տարբեր ՀԿ-ներ, կառույցներ ռեյտինգներ են կազմում և հրապարակում, բայց մենք չենք միջամտում: Ժողովուրդն ինքը կարող է զանազանել ճշմարտությանը մոտ և հեռու ռեյտինգները: Մենք զերծ ենք մնում գնահատականներից'':