Ըստ աղբյուրի, ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության կատարողները հնարավոր է ստացել են պատվերը 2014թ. կեսերին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

 

«Քննությունը ցույց է տալիս, որ աշնանն արդեն սկսվել է սպնության ակտիվ նախապատրաստությունը, իսկ պատվերն արվել էր ավելի վաղ: Ձերբակալված անձանց կողմից մեքենայի ձեռք բերման և բնակարանների վարձակալման ամսաթվերը հաստատում են այդ վարկածը: Ուսումնասիրվել են նաև Նեմցովի տան մոտ տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները», - ասել է նա:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փաստաբանը Նեմցովի սպանության գործով հետաքննության միջազգային վերահսկողության կոչ է արել: