ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Բորիս Նեմցովի սպանությունը կարող է կապված լինել Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության հետ, հաղորդում է Reuters-ը:

 

 

Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանի անդամների առջև Ռիգայում ասուլիսի ժամանակ, Վերշբոուն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա կարծիքով, ձգտում է «վերածել Ուկրաինան ձախողված պետության և ճնշել ու վարկաբեկել այլընտրանքային տեսակետները Ռուսաստանում»:

 

 

ՆԱՏՕ-ի պաշտոնյայի խոսքով' Բորիս Նեմցովի սպանությունը ցույց է տալիս, որ Ուկրաինայի արևելքում զոհ են դառնում ոչ միայն մարդիկ: