Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները շարունակելու են հետաքննել ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը: Այդ մասին ամերիկյան Associated Press գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

 

«Մենք կշարունակենք հետաքննությունը, որն, ըստ ՌԴ օրենսդրության, իրականացնում են հատուկ ծառայությունները և իրավապահ մարմինները»,- ասել է Պեսկովը:

 

Նա հույս է հայտնել, որ առաջիկա օրերին, դատախազները կներկայացնեն սպանության իրենց տարբերակները: