«Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը հարյուրտոկոսանոց սադրանք է»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Դեռ վաղ է եզրակացություններ անելը: Բայց այն, ինչ կարելի է հայտարարել այժմ այն է, որ դա հարյուր տոկոսանոց սադրանք է»,- հայտարարել է Պոսկովը Russia Today-ին տված հարցազրույցում:

 

Նրա խոսքով՝ «նախագահը նշել է, որ դա պատվերով սպանության է նման, որը կրում է սադրանքի բոլոր նշանները»:

 

«Իհարկե, դա կարող է սադրանք թվալ»,- ասել է նա: «Ակնհայտ է, որ Նեմցովը Կիևում շփման մեջ բավականին մոտ է եղել տարբեր մարդկանց հետ, նա հաճախ էր այնտեղ ուղևորվում, դա գաղտնիք չէ, բոլորն էլ դա գիտեն»,- ասել է Պեսկովը:

 

Պեսկովը նշել է նաև, որ Նեմցովը «քաղաքական առումով որևէ սպառնալիք չի ներկայացրել Ռուսաստանի ընթացիկ ղեկավարության և Վլադիմիր Պուտինի համար»:

 

Պեսկովը մեկ անգամ ևս ընգծել է, որ անհրաժեշտ է սպասել հետաքննության մարմինների վերջնական զեկույցին: «Մնացած ամեն մի բան մեր էմոցիոնալ գնահատականը կլինի», - հավելել է նա: