«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Չարբախում կրակոցներ են հնչել. վիրավորվել է Երրորդմասցի Լյովիկի ընկերը
Aysor.am-ի տեղեկություններով՝ մարտի 31-ի գիշերը Չարբախում կրակոցներ են հնչել, որի ժամանակ վիրավորվել է Երրոդմասցի Լյովիկի ընկեր ոմն Վարդան, նրան ծանր վիճակում տեղափոխել են 3-րդ կլինիկական հիվանդանոց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
***
Արթուր Ջանիբեկյանը կգլխավորի «Գազպրոմ-Մեդիա»-ի ժամանցային հեռուստաալիքների խումբը
«Գազպրոմ-մեդիա» հոլդինգը ժամանցային հեռուստատեսության խմբի մեջ կներառի ТНТ, ТВ-3, «ПЯТНИЦА!» և 2×2 հեռուստաալիքները: Այս մասին ասվում է հոլդինգի մամուլի ծառայության հաղորդագրությունում' փոխանցում է lenta.ru-ն:
Խումբը կգլխավորի Comedy Club-ի հիմնադիրներից մեկը' Արթուր Ջանիբեկյանը: Հեռուստաալիքների ինտեգրումը, ինչպես ենթադրվում է «Գազպրոմ-Մեդիայում», կբարձրացնի իրենց գործառնական կառավարման արդյունավետությունը:
Արթուր Ջանիբեկյանը «Նոր հայեր» ՈՒՀԱ թիմի հիմնադիրն ու տնօրենն է: 2003 թ. իր թիմակիցների հետ հիմնել է Comedy Club հեռուստաշոուն: 2007-ին ստեղծել է Comedy Club Production-ը: Նա նաև «7 ART» հեռուստաընկերության հիմնադիրն է, որը նկարահանել է «Универ» և «Интерны» հեռուստասերիալները:
2008-ին Ջանիբեկյանը հեռարձակել է շուրջօրյա Comedy TV հումորային հեռուստաալիքը: 2011 թվականին նա վաճառել է Comedy Club Production-ը ТНТ հեռուստաալիքին, սակայն մնացել է այդ ընկերության գործադիր տնօրենը:
«Գազպրոմ-մեդիա»-ն ռուսական խոշորագույն մեդիահոլդինգն է, որը հիմնվել է 1998 թվականին: Այն, մասնավորապես, ներառում է NTV, TNT և «Ուրբաթ» հեռուստաալիքները, «Էխո Մոսկվի», «Ավտոռադիո», «City-FM» ռադիոկայանները, «Յոթ օր» հրատարակչությունը, Rutube առցանց պորտալը և կինոարտադրությամբ զբաղվող ընկերություններ:
2011 թվականից Արթուր Ջանիբեկյանը Comedy Club Production-ի գլխավոր տնօրենն է, հաղորդել է «Ինտերֆաքսը»:
***
Նեմցովի սպանությունը պատվիրված էր. քննություն
Քննությունը ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով ձերբակալված հինգ անձանց մեղադրում է վարձակալմամբ կազմակերպված խմբի կողմից իրականացված սպանության մեջ: Այս մասին հաղորդվել է Մոսկվայի քաղաքային դատարանի պաշտոնական կայքում, փոխանցում է BBC-ն:
Մինչ օրս քննությունը բացառում էր պատվիրված սպանության վարկածը:
Համարվում էր, որ մեղադրյալներն ինքնուրույն են հանցանքի կատարման որոշում կայացրել՝ վրեժ լուծելու քաղաքական գործչից Charlie Hebdo-ի ծաղրանկարիչներին աջակցելու վերաբերյալ արտահայտությունների համար:
Նեմցովը սպանվել էր Մոսկվայի կենտրոնում, փետրվարի 27-ի ուշ երեկոյան:
***
Ավետիսյանների իրավահաջորդները ծանոթացել են դատաբժշկական փորձաքննության եզրակացություններին
Գյումրիում հունվարի 12-ին դաժան սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները ծանոթացել են տուժածների դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը:
«Այս պահին լրացուցիչ տեղեկատվություն չենք կարող տրամադրել, քանի որ մենք պետք է ստանանք նաև այլ փորձաքննությունների արդյունքները»,-նշեց նա և հավելեց, որ վերը նշված փորձաքննության եզրակացության արդյունքներով պարզվել են քրեական գործին վերաբերող էական հանգամանքներ, որոնց միջոցով հնարավոր է որոշակիորեն վերականգնել դեպքի հանգամանքները:
«Սակայն, որոշակի հանգամանքների մասին վերջնական խոսելու համար անհրաժեշտ է ստանալ նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքները, ինչպես նաև պետք է կատարվի դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքանական համալիր փորձաքննություն, որպեսզի մենք կարողանանք վերջնական վերլուծություններ կատարել կոնկրետ հանգամանքների վերաբերյալ»,- պարզաբանեց Երեմ Սարգսյանը:
***
Կառավարությունը կներկայացնի տնտեսական նոր կանխատեսումները
Կառավարությունը դեռևս չի արել իր կանխատեսումները 2015 թվականի տնտեսական ցուցանիշների հետ կապված: Այդ ցուցանիշները կամփոփվեն և կներկայացվեն քննարկումներից հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը' պատասխանելով այն հարցին, որ ԿԲ-ն արդեն նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսումը, այնինչ' Կառավարությունը դեռևս պահպանում է նախկին' 4.1 տոկոս կանխատեսումը:
«Մինչ օրս Կառավարությունը որևէ հայտարարություն չի արել այն մասին, որ տնտեսական ցուցանիշների կանխատեսման ամբողջական փոփոխություն չի լինելու: Հիմա քննարկումներ են անցկացվելու, և երբ դրանք ամփոփվեն, կներկայացվեն նոր կանխատեսումները»,- նշեց փոխվարչապետը:
Նա նաև խոսեց Աստանայում մարտի 20-ին կայացած հանդիպման մասին, որը կազակերպել էին Ռուսաաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները, իսկ Հայաստանի ղեկավարը չէր մասնակցել: Նա նկատեց, որ դա չի եղել պաշտոնական հանդիպում և կարծիք հայտնեց, որ պետք չէ դրանից աղմուկ բարձրացնել:
Խոսելվ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունից հետո հնարավոր ներդրումների ակնկալիքների մասին' Վաչե Գաբրիելայնն ընդգծեց, որ դրա մասին դեռ վաղ է խոսել, քանի որ ներդրումները շարունակական բնույթ ունեն:
***
Հյուսիսային պողոտայում տասը հոգով ծեծել են 2 ձեռքերն անդամահատված երիտասարդին
Արտյոմ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ երեկոյան ժամը 22:00 սահմաններում մոտ տասը մարդանման արարածներ ինձ դաժան ծեծի ենթարկեցին:
Հյուսիսային պողոտայում երկու աղջկա հետ զբոսնում էի,զբոսանքի ընթացքում լսեցի սեռական բնույթի ռեպլիկներ :Ես մոտեցա,փորձեցի պարզել արդյոք դրանք մեզ էին ուղղված,դրան ի պատասխան,սրանք ինձ հարվածեցին,գցեցին գետնին ու մոտ տասը հոգով սկսեցին դաժանորեն ծեծի ենթարկել,ու չգիտեմ ինչ կլիներ եթե ոստիկանները ժամանակին չմիջամտեին:Տասից յուրաքանչյուրը իրա պարտքը համարեց ոտքերով գլխիս մի քանի ուժգին հարված հասցներ:
Ավելորդ չեմ համարում ասել,եթե ով չգիտի,ես առաջին կարգի հաշմանդամ եմ,երկու ձեռքերս անդամահատված են,ինձ ծեծելու համար մի հոգին բավականա համոզված եղեք,բայց դա էն դեպքում եթե ես մեղավոր եմ:Էս արարքը արդարացում ու ներում չունի ոչ հանցագործ աշխարհում,ոչ օրենքով, ոչ էլ որևէ մի այլ ձև: Ոստիկանները դրանցից մենակ մեկին հասցրին ձերբակալեն,մնացածը փախան:Ամեն ինչ անելու եմ որ էդ սրբապիղծները իրանց արժանի պատիժը կրեն»: