Mediamall.am լրատվականն ամփոփում է դեկտեմբերի 2-ի աշխատանքային ուրբաթն ու ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները՝ ամփոփ:
Սահմանում իրավիճակը լարված է եղել: Ողջ գիշեր թշնամին ինտեսիվ արկակոծել է ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը:
Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից: Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Կեսօրին կրակոցներ են տեղի ունեցել: Այս մասին լուրը հաստատել է ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:
Կրակոցների մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
«Միասնություն» համազգային շարժումը ի պաշտպանություն երիտասարդների, շարունակում է պայքարը հոգեմետ դեղերի ազատ վաճառքի դեմ:
Վերլուծաբան Դավիթ Բաբանովը գրում է.
«Միասնություն» համազգային շարժումը, որ, ինչպես հայտնի է, որպես գերնպատակ է հռչակել երիտասարդ սերնդի շահերի լիարժեք արտահայտումն ու Հայաստանում հասունացող սերնդափոխությունն առողջ հիմքերի վրա դնելը, օրերս կազմակերպել էր քննարկում՝ դեղատներում հոգեմետ դեղերի ազատ վաճառքի վերաբերյալ: Այս խնդիրն, ի դեպ, օրեցօր է՛լ ավելի է սրվում մեզանում, ու սրա նկատմամբ հնարավոր անտարբերությունը կարող է բառացիորեն աղետալի լինել հատկապես մատաղ սերնդի համար: Պետք է նկատել, որ շարժման կողմից սույն խնդրի նկատմամբ դրսևորած ուշադրությունն ամենևին էլ ժամանակավրեպ չէ, ու եթե հաջողվի արագորեն լրացնել այն օրենսդրական բացը, որը պատճառ է հանդիսացել մեզանում սույն խնդրի ի հայտ գալուն, ապա հաստատապես կարելի կլինի պնդել, որ պետությանը կհաջողվի կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հասնել գոհացուցիչ արդյունքների:
Մանրամասները՝ «Ի պաշտպանություն մատաղ սերնդի…» վերլուծությունը:
Այսօր մեկնարկել է «Մարաշի բանդայի» գործով նախնական դատական նիստը: Նիստին չի ներկայացել ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Նիստի մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:
Օրվա մյուս կարևոր իրադարձություններին, բլոգոսֆերայի նորություններին, ժամանցային իրադարձություններին հետևեք՝ ընթերցելով Mediamall.am լրատվականը: