«Mediamall.am»  լրատվականն ամփոփում է անցնող օրը.







Հակառակորդը կրակել է Բերքաբերի ուղղությամբ. 32-ամյա տղամարդ է վիրավորվել

 

 

Ադրբեջանական կողմն այսօր կրակ է արձակել Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով արձակված երկու փամփուշտ կպել է նույն գյուղի բնակիչ 32-ամյա Աղասի Թամրազյանի երկու ոտքին: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը:

 

«Ջրամբարի մոտ կանգնած ձուկ որսալուց է եղել սկսել են կրակել, ցանկացել է փախչել, սակայն գնդակը կպել է նրա երկու ոտքին»,- ասաց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ Աղասիին արդեն դուրս են գրել հիվանդանոցից:

 

Արթուր Մադաթյանը նշեց նաև, որ կրակոցներ եղել են նաև այլ գյուղացիների ուղղությամբ, սակայն գյուղի բնակիչները հասցրել են թաքնվել, և վիրավորներ չկան:

 

 

***

 

 

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող կինը հայտնաբերվել է Բագրատաշենում

 

 

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 12-ին' ժամը 00.30-ին, Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ-ի տարածքից բաժին բերման են ենթարկել 1959թ. ծնված Զարիկ Շ.-ին:

 

Զարիկ Շ.-ն նոյեմբերի 26-ից ՌԴ Պենզայի մարզի ՆԳԳՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 2-րդ մասի Ա կետով (որ պես վկա չներկայանալը):

 

 

***

 

 

Թանկացումները կդադարեն միայն Ամանորից հետո. սպառողների իրավունքների պաշտպան

 

 

Հայաստանում թանկացումները զգալի չէին լինի, եթե բնակիչների եկամուտները աճեին այն տեմպով, ինչպես աճում են պարենային ապրանքների գները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սպառողների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով' թանկացումների դեմ պայքարը հնարավոր է միան տեղական արտադրության զարգացման միջոցով:

 

«Մենք սնունդ ներկրնելու վրա տարեկան հսկայական գումարներ ենք ծախսում, իսկ եթե այդ գումարը ծախսվեր տեղում արտադրություն կազմակերպելու համար, ապա թանկացումը այսպես չէր անդրադառնա մեզ վրա: Պաշտոնյաները հայտարարում են, որ մեզ մոտ ապրանքները մոտ 5 տոկոս են թանկացել, սակայն մեր հաշվարկներով' 10-12 տոկոս թանկացում կա: Կարծում եմ'թանկացումները կշարունակվեն մինչ Ամանոր, իսկ նոր տարում արդեն գները կկայունանան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Պողոսյանը:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Վարչապետն ընդունել է «Նաիրիտ»-ի աշխատակիցներին

 

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն, ինչպես և խոստացել էր, ևս մեկ անգամ ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների: Հանդի պմանը քննարկվել են գործարանի հետագա գործարկման հնարավորությունները և այդ ուղղությամբ հնարավոր քայլերը: Նշվել է, որ «Նաիրիտ»-ի խնդիրներին լուծում պետք է տրվի բացառապես օրենքի շրջանակներում և գործադիրը պատրաստ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ գործարանի հետագա գործարկման համար:

 

Համաշխարհային բանկի միջազգային փորձագետներն ուսումնասիրություններ են կատարելու «Նաիրիտ»-ում՝ գործարանի գործարկման հնարավորության վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար: Ակնկալվում է, որ այն կներկայացվի հաջորդ տարվա առաջին ե ռամսյակի ընթացքում:

 

Միաժամանակ նշվել է, որ քայլեր են ձեռնարկվել, որպեսզի նաիրիտցիները հունվարին ստանան ևս մեկ ամսվա աշխատավարձ: Նոյեմբերին արդեն իսկ վճարվել է մեկ ամսվա աշխատավարձ, նույնքան էլ կվճարվի դեկտեմբերին:

 

 

***

 

 

Լևոն Երանոսյանին նկատողություն է հայտարարվել

 

 

Զանգվածային լրատվության միջոցներում ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն:

 

Պարզվել է, որ Լևոն Երանոսյանը չի ցուցաբերել զսպվածություն և լրագրողի հետ հեռախոսազրույցի ընթացքում կատարել է անհարկի մեկնաբանություն՝ դրանով իսկ խախտելով ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները:

 

Ծառայողական քննության արդյունքներով, ոստիկանության պետի հրամանով՝ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին հայտարարվել է նկատողություն:

 

 

***

 

 

Հակառակորդը մեկ շաբաթում 1600 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

 

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դեկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1600 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 18000 կրակոց:

 

Մասնավորապես, հրադադարի պահպանման ռեժիմի աննախադեպ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան հատվածում: Նշված ուղղությամբ հակառակորդը 60 և 82 մմ ականանետերից արձակել է ավելի քան 3 տասնյակ կրակոց:

 

Շաբաթվա ընթացքում հակառակորդը կիրառել է նաև նռնականետեր, խոշոր և փոքր տրամաչափի դիպուկահար և գնդացրային զինատեսակներ:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերն, ըստ անհրաժեշտության, համարժեք պատասխան են տվել հակառակորդին' օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության տակ:

 

 

***

 

 

Ազատամարտիկներն այսօր հանդիպել են Եռաբլուրում

 

 

Այսօր Եռաբլուրում տեղի է ունեցել ազատամարտիների հավաք, որին ներկա են գտնվել հարյուրավոր ազատամարտիկներ:

Հավաքի պատճառը եղել է օրեր առաջ երկու ազատամարտիկի ծեծի ենթարկելու փաստը, ինչն էլ առաջացրել է նրանց զայրույթը:

 

Հավաքի ընթացքում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հայտարարել է, որ իրենք Եռաբլուրում հանրահավաք չեն անում, այլ համաժողով են անում՝ Հայաստանը վաղը լուսավոր տեսնելու համար:

 

 

***

 

 

Ո՞ւր է տանելու բռնությունների ալիքը

 

 

Երկրում ինչ-որ բան էն չի: Բռնությունը դարձյալ վերադառնում է քաղաքական հարաբերություններ: Ահաբեկվում, ծեծվում են ազատամարտիկներ, քաղաքական ու հանրային դեմքեր ու դա տեղի է ունենում որոշակի օրինաչափությամբ: Իրադարձությունների միջև կապը, միասնական տրամաբանությունը տեսանելի են:

 

Գոնե արտաքուստ իշխանության կամ քաղաքական ճգնաժամի դրսևորումներ չկան, տեսանելի չեն նաև ֆորսմաժորային այն իրավիճակները, որոնք պետք է հանգեցնեին այս իրավիճակին:

 

Դատեք ինքներդ. Եռյակի գործողություններում, եթե նույնիսկ քաղաքականության ու շարժման էլեմենտներ կան, ապա դրանք ակնհայտորեն չեն սպառնում գործող իշխանության գոյությանը,նույնիսկ, որոշակի վերապահումներով, կարելի է պնդել, որ իշխանության ու հարթակային ընդդիմության քայլերը որոշակի ներդաշնակության մեջ են:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնը 20 տարեկան է

 

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի քսանամյակին նվիրված միջոցառումը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդիա Մուրադյանը շեշտեց, որ իր գործունեությամբ կենտրոնը առողջապահության ոլորոտի լավագույն օրինակներից է համարվում: «Կենտրոնն իր քաղաքականությամբ կմնա աներեր եւ գործունեությունը կշարունակի ի շահ ժողովրդի, ի շահ հիվանդի»,- ասաց Մուրադյանը' հավելելով, որ այս տարիների ընթացքում կենտրոնն ավելի քան 22.000 սրտի բաց եւ փակ վիրահատություն է իրականացվել:

 

«Ուզում եմ շնորհավորել բժշկական կենտրոնի քսանամյակի կապակցությամբ, բայց առաջին հերթին' որակյալ գործունեության համար, նաեւ շնորհակալություն հայտնել բոլոր աշխատողներին' բժշկից մինչեւ պահակ: Շնորհակալ եմ»,- նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Հոբելյանի առթիվ Սերժ Սարգսյանը կենտրոնի մի խումբ բժիշկների առողջապահության ոլորտում ունեցած ավանդի համար արժանացրեց մեդալի: Սրտաբան Հրայր Հովակիմյանն էլ պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով:

Միջոցառմանը ներկայացվեց ֆիլմ բժշկական կենտրոնի գործունեության վերաբերյալ: