Բորիս Նեմցովի ստոր սպանությունը կհետաքննվի օրենքի ամբողջ խստությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի բարձր մակարդակի սեգմենտի ընթացքում:
«Սրբապղծություն Է այնպիսի ողբերգությունները, որպիսին Բորիս Նեմցովի ստոր սպանությունն Է, օգտագործել հետաքննության եւ արդարադատության մարմիններին փոխարինելու փորձերի համար՝ առաջադրելով բացահայտ քաղաքականացված, անհիմն եւ սադրիչ մեկնաբանումներ,- ընդգծել Է նախարարը:- Այս կեղտոտ հանցագործությունը կհետաքննվի օրենքի ողջ խստությամբ, որպեսզի մեղավորները խույս չտան պատասխանատվությունից»:
Լավրովը հիշեցրել Է, որ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն «անհապաղ տվել Է բոլոր անհրաժեշտ հանձնարարությունները, եւ դրանք վերցված են հատուկ վերահսկողության ներքո»: