Համաձայն WikiLeaks-ի կայքում հրապարակված փաստաթղթերի՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը տասնամյակներ շարունակ հետևել է Գերմանիայի երեք կանցլերներին, գրում է Газета.Ru-ն:
Փաստաթղթում ասվում է, որ ամերիկյան հետախուզության աշխատակիցները գաղտնալսել են ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի և նրան նախորդած Գերհարդ Շրյոդերի ու Հելմութ Քոլի հեռախոսազանգերը:
Գերմանիայի իշխանություններն այս պահին ստուգում են այս տեղեկությունը: