ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի ղեկավար գեներալ Ռեյ Օդիերնոն հայտարարել է ամերիկյան զինվորականների թվականակի ավելացման անհրաժեշտության մասին, որոնք Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում կտեղափոխվեն Եվրոպա: Այդ մասին նա հայտնել է The Wall Street Journal-ին:
Գեներալն ասել է նաև, որ Գերմանիայում պետք է տեղակայվի բավարար չափով ծանր ռազմական տեխնիկա՝ հետևակային բրիգադին սպառազինելու համար:
«Անհրաժեշտության դեպքում դա թույլ կտա մեզ արագ ամրապնդել ՆԱՏՕ-ն: Հուսով ենք, որ ռուսները չեն ստեղծի ճգնաժամ, սակայն մենք պետք է միշտ պատրաստ լինենք: Մենք պետք է որոշենք, թե ինչպես հզորացնել առաջադեմ ուժերը»,- ասել է Օդիերնոն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ բանակի 4-րդ հետևակային դիվիզիան, որը տեղակայվել է Կոլորադոյի նահանգում, պատրաստ կլինի Եվրոպա ուղարկվելուն:
«Դա նշանակում է, որ այդ դիվիզիայի բրիգադները, ուղղաթիռներն ու լոգիստիկայի մասնագետները պարբերաբար կուղարկվեն Եվրոպա՝ զորավարժություններին մասնակցելու համար»,- ասել է նա: