Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց Հունգարիայում ընթացող բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության հերթական խաղում:
B դիվիզիոնի չորրորդ խաղում Հայաստանի հավաքականը մրցեց Մոլդովայի թիմի հետ և հաղթեց 81:55 հաշվով: Հայաստանի ընտրանին պայքարում է 9-ից 18-րդ տեղերի համար։
Հայաստանի թիմն առաջին խաղում 71:57 հաշվով հաղթել էր Շվեյցարիային: Երկրորդ խաղում՝ 45։81 հաշվով զիջել Մակեդոնիային, իսկ երրորդ խաղում' 49:88 հաշվով պարտվել Բելառուսի հավաքականին: