Չինաստանի Շանդուն նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 24-ը՝ վիրավորվել. փոխանցում է «Սինհուա» գործակալությունը: Ողբերգությունը տեղի է ունեցել հանրային զբոսայգու մուտքի մոտ:
Ըստ ոստիկանության՝ կասկածյալը 33-ամյա տեղի բնակիչ է, ով մահացել է պայթյունի հետևանքով: Հանցագործության մոտիվները դեռ չեն հաղորդվում:
Հայտնի է միայն, որ տղամարդը գործազուրկ է եղել երկար ժամանակ և տառապել է լուրջ հիվանդությամբ: