Օգոստոսի 4-ին, ժամը 00.24-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

 

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են 1960 թ. ծնված Մ. Ա.-ի ինքնասպանության փորձը և տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին: