Հոկտեմբերի 20-ին, ժամը 09.28-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

 

Ինչպե MediaMall.am-ը տեղեկանում է ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' Է. Բ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով: