Ուկրաինայի ներքին գործերի նախարարության Դոնեցկի շրջանի ղեկավար Վյաչեսլավ Աբրոսկինը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ գիշերը տեղի ունեցած կրակողների հետեւանքով երեք ծանր վիրավոր կա, իսկ ամբողջ շրջանում չկա էլեկտրականություն:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Gazeta-ru-ն, Աբրոսկինը հայտնել է, որ հոսանքազրկված են Ձերժինսկայա, Հյուսիսային եւ Տորեցկայա հանքերը: Կրակոցների հետեւանքով 216 հանքափորեր չեն կարողանում գետնի տակից դուրս գալ: Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ:

 

 

«Գիշերը զինյալները Ձերժինսկու ուղղությամբ օգտագործել են հրետանի, ինչի հետեւանքով տեղանքի խաղաղ բնակիչները ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ»,- ասել է Աբրոսկինը: