Համահայկական 6-րդ ամառային խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի հաղթող դարձավ Սոչի թիմն է:

 

 

Եզրափակչում Սոչիի թիմն ուժերն էր չափում Մոսկվայի ընտրանու հետ: Ունենալով բացարձակ առավելություն բոլոր խաղափուլերում՝ Սոչին հաղթեց 89-68 հաշվով: Համահայկական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի երրորդ մրցանակակիր դարձավ Գլենդեյլի թիմը: Եզրափակիչ մրցաշարին ներկա էին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

 

 

Համահայկական խաղերի բասկետբոլի մրցաշարին մասնակցում էին 39 քաղաքների հավաքականներ: