ԱՄՆ նախագահի թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է իր նախընտրական արշավի վրա 1 մլրդ դոլար ծախսել՝ հաղորդում է CNN-ը:

 

«Այո, ես պատրաստ եմ դրան, եթե պահանջվի»,- հայտարարել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կարո՞ղ է նման գումար ծախսել արշավի շրջանակներում:

 

Թրամփի խոսքով՝ ինքը բավականին հարուստ է՝ իր արշավը ֆինանսավորելու համար, և լոբբիստների գումարի կարիքը չունի: Նա ընդգծել է, որ իր տարեկան եկամուտը կազմում է 400 մլն դոլար:

 

Թրամփը նախագահական ընտրապայքարի մյուս մասնակիցների հետ այցելել է Այովա նահանգի տոնավաճառ: