Tert.am  Խորհրդային միության իշխանությունները 1917թ. սկսած 1 մլրդ դոլարի չափով գումար են ծախսել գերգաղտնի հոգեբանական հետազոտության վրա, որի նպատակն է եղել մարդկային մտքի վերահսկումը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը:

 

Շտուտգարդի ռոբոտատեխնիկայի հետազոտական կենտրոնի աշխատակից Սերժ Կերնբախը բացահայտել է, որ Խորհրդային միության ներկայացուցիչները մշակել են մի շարք մեթոդներ, որոնք հնարավորություն են տվել վարպետորեն կառավարել այս կամ այն անձի ուղեղը։ Ըստ նորահայտ փաստաթղթերի՝ ԽՍՀՄ-ի ծրագիրն ուղղված է եղել թշնամական Միացյալ Նահանգների դեմ։

 

Մասնավորապես՝ նրանք ստեղծել են «Ցերման» սարքը, որն արտադրել ու պահեստավորել է բարձր հաճախականությամբ էլեկտրամագնիսական ճառագայթներ։ Կերնբախի կարծիքով, եթե այս գեներատորը կատարելագործվի, ապա ի վիճակի կլինի բիոէներգիա կուտակել բոլոր կենդանի էակներից՝ կենդանիներից, բույսերից ու մարդկանցից։

 

ԱՄՆ-ն ևս նմանատիպ գաղտնի հետազոտություններ է անցկացրել, սակայն ԽՍՀՄ-ից միայն 30 տարի անց՝ 1950թ.-ին։