2014 ֆինանսական տարում Միացյալ Նահանգները հետախուզական միջոցառումների եւ հետախուզական կառույցները պահելու համար ծախսել է 68 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենի վարչությունը եւ Պենտագոնը:

 

Դա մոտավորապես այնքան է, որքան 2013 թվականին, սակայն ցածր է 2011 թվականի ամենաբարձր մակարդակից, երբ ամերիկյան 17 հետախուզական կառույցների համար հատկացվել էր 80 մլրդ դոլար:

 

Հետախուզության համար միջոցների ծախսման վերաբերյալ զեկույցներ են ներկայացվում ամեն տարի:

 

Կենտրոնական հետախուզական վարչությունը 2014 թվականին ծախսել է 50,5 մլրդ դոլար, Պենտագոնը՝ 17,4 մլրդ դոլար: Դրա հետ մեկտեղ կառավարությունը հրաժարվել է կոնկրետացնել ծախսերը, ինչպես նաեւ այն նպատակները, որոնց համար հատկացվել են փողերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: