Եվս մեկ միջադեպ է տեղի ունեցել Դոնեցկի մարզում: Ինչպես հաղորդում է տեղական ոստիկանության մամուլի ծառայությունը, Վոլոդարսկոյե գյուղում պայթեցվել է չորս երեխա: Պայթյունի հետևանքով զոհվել է 4-ամյա մի երեխա, ևս երեքը՝ վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է РЕН ТВ-ն:
«Ողբերգությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ մի առանձնատան մոտ: Հայտնի է, որ երեխաները զբոսնել են բակում և անհայտ օբյեկտ հայտնաբերելով սկսել են խաղալ դրա հետ՝ այն պայթել է», - հայտնել են ոստիկանությունից:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց լուրջ վնասվածքներով: