Ուկրաինայի Դոնեցկի շրջանում հանքափորում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 4 հանքափոր, ևս 13-ը հոսպիտալացվել են. երեքշաբթի օրը հայտնում է Ուկրաինայի ԱԻՆ ծառայությունը, մեջբերում է Риа Новости-ն:

 

Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Ավելի վաղ հայտնի էր դարձել 2 վիրավորի և 4 զոհի մասին:

 

Դեկտեմբերի 16-ին' ժամը 13.30-ի սահմաններում, 320 մետր խորության վրա գտնվող Սվյատո Պոկրովսկայա հանքահորում մեթանի պայթյուն է տեղի ունեցել: Հանքափորում աշխատելիս է եղել 18 մարդ, որոնցից 13-ը հոսպիտալացվել են, իսկ 4-ը' մահացել. ասված է տարածած հայտարարության մեջ: