Ուկրաինայում յոթ հանքագործ է զոհվել և ինը վիրավորվել Դոնեցկի մարզի «Մակեևուգոլ» պետական ձեռնարկության «Սևեռնայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այդ մասին հաղորդել է ՈՒՆՆ գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

 

Մեթանի պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 17-ին ժամը 20:38-ին 818 մետր հորիզոնում: Յոթ զոհվածների մարմինները գտնվել և վեր են բարձրացվել փետրվարի 18-ի առավոտյան: Մնացած 80 հանքագործները վեր են բարձրացվել, հանքահորը ժամանակավորապես փակված է:

 

Պայթյունի պատճառը պարզվում է: