Բրիտանացի վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական հակամարտության վտանգը զգալիորեն ավելացել է վերջին 15 ամիսների ընթացքում: Ինչպես գրում է Deutsche Wirtschafts Nachrichten-ը՝ կողմերն ավելացրել են զորավարժությունների թիվը և շարունակում են հնարավոր առճակատման ակտիվ նախապատրաստությունը:

 

«Ռուսաստանը պատրաստվում է ՆԱՏՕ-ի հետ հակամարտության, իսկ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր առճակատման», - ասվում է հոդվածում: Նման եզրակացության փորձագետները եկել են' վերջին 15 ամիսների ընթացքում կողմերի ռազմական ակտիվությունն ուսումնասիրելուց հետո: Միևնույն ժամանակ, վերլուծաբանները նշում են, որ ՆԱՏՕ-ի գործունեությունը հիմնականում իրականացվում է արևելյան ուղղությամբ, իսկ Ռուսաստանի գործողություններն ուղղված են դեպի Արևմուտք:

 

Հոդվածի հեղինակը պնդում է, որ, չնայած երկու կողմերի հավաստիացումներին, թե իրենց գործունեությունն ուղղված է «հիպոթետիկ թշնամուն», իրականում Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն ուղղված են միմյանց դեմ: