Կաթոլիկ եկեղեցին երանելիների շարքը կդասի 1915 թվականին Հայոց և ասորի ժողովրդի ցեղասպանության ժամանակ նահատակված ասորի կաթոլիկ եպիսկոպոս Ֆլավիանո Միշել Մելկիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Nouvelles d'Arménie» ամսագիրը, արարողությունը տեղի է կունենա Լիբանանում:

 

Արարողության ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հրովարտակը կկարդա կարդինալ Անջելո Ամատոն: Ինչպես Վատիկանի ռադիոյի հետ զրույցում նշել էր կարդինալը, Կաթոլիկ եկեղեցու հովվապետի ցանկությունն է, որ սա ոգեշնչող ուղերձ լինի այսօր Մերձավոր Արևելքում հալածանքների և տառապանքների ենթարկվող քրիստոնյաների համար: Կարդինալ Ամատոյի խոսքով' այսօր Արևելքի քրիստոնյաները մեծ «համարակությամբ և հավաքով» են դիմակայում իրենց առջև ծառացած խնդիրներին, մասնավորապես իսլամական ֆունդամենտալիզմին: «Այս սպանության հիմքում ընկած էր մահմեդականների կողմից անհանդուրժողականությունը քրիստոնյաների դեմ, որի արդյունքում տեղի ունեցավ հայերի բնաջնջումը և քրիստոնյա փոքրամասնությունների կոտորածները Օսմանյան կայսրությունում»,- ասել է Անջելո Ամատոն:

 

Ասորի եպիսկոպոս Ֆլավիանո Միշել Մելկին եղել է Սուրբ Եփրեմի Եղբայրության անդամ և Սիրիայի Ջեզիրեի եպիսկոպոսը: Ծնվել է 1858թ. Կալաաթ Մաթայում' ներկայիս Թուրքիայում, և սպանվել 1915թ. օգոստոսի 29-ին: