Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) հարձակում է գործել Շըրնաք նահանգի ռազմական կայանի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Կողմերի միջև բախման հետևանքով երկու զինվոր է վիրավորվել: Քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով տարածաշրջանում լայնամասշտաբ գործողություններ են սկսվել, որոնց մասնակցում են նաև ռազմական ուղղաթիռներ: